Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ասել էր, որ Թուրքիան դառնորեն հատուցելու է ահաբեկիչներին հովանավորելու համար: Ահաբեկչությունը հնարավոր չէ դնել գրպանը և հանել սփական հայեցողությամբ` զգուշացրել էր Սիրիայի նախագահը հարևանին: Անկարայի պատասխանը չուշացավ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Hurriyet թերթի հետ զրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին «ահաբեկիչ» է անվանել, «ով 110 հազար հայրենակցի է սպանել»: Էրդողանը նաև հիմնավորել է իր կարծիքը` «Ասադն ահաբեկիչ է, ով հանցանքներ է գործում պետական մակարդակով։ Ես այլևս նրան որպես քաղաքական գործիչ չեմ ընկալում։ Մի մարդ, ով սպանում է սեփական ժողովրդին, ահաբեկիչ է»: